1,75 մլն դոլարով վաճառվում է Apple-1 համակարգիչը. այն անձամբ Ջոբսն է հավաքել

1,75 մլն դոլարով վաճառվում է   Apple-1 համակարգիչը. այն անձամբ  Ջոբսն է հավաքել

Հազվագյուտ գաջեթները հաճախ են վաճառքի հանվում առցանց աճուրդներում: Դրանք թանկ գներով են ներկայացվում, ինչպես օրինակ, առաջին iPhone-ը, որը տարիներ առաջ վաճառվել է 1մլն. ռուբլով: Բարձր գինն արդարացվում է գաջեթների կարևորությամբ: Հիմա էլ անտիկվար տեխնիկայի մեջ ռեկորդակիր է ի հայտ եկել:

EBay – ում հնարավորություն է ստեղծվել գնել Apple- ի առաջին համակարգիչը ՝ Sony TV -115 մոնիտորով ։ Վաճառողը պնդում է, որ այդ մոդելը հավաքվել է անձամբ Apple-ի համահիմնադիրներ Սթիվ Ջոբսի և Սթիվ Վոզնյակի կողմից: Համակարգիչը գնվել է 1978 թվականին :

Apple 1-ի օրիգինալ օրինակի վաճառքային գինը սահմանված է 1.75մլն դոլար: Անցյալ տարի նմանատիպ Apple-1-ը՝ քիչ ավելի վատ պահպանված, աճուրդում վաճառվել է գրեթե 10 անգամ ավելի էժան: