Տոկիոյում ներկայացվել է թռչող ցախավելի նախատիպը. Toyota

Տոկիոյում  ներկայացվել է թռչող ցախավելի նախատիպը. Toyota

Toyota ճապոնական մեքենաշինական ընկերությունը թողարկել է էլեկտրական օգնականների և այլ գաջեթների արտասովոր հավաքածու, որոնց թվում է թռչող էլեկտրական ցախավելը: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝  էլեկտրոնային ավելը Toyota-ն մոդելավորել է այն ցախավելի հիման վրա, որը կիրառել են վհուկներն իրենց թռիչքների համար:

Թռչող ցախավելի նախատիպն անվանել են e-broom: Այն ամբողջովին կրկնում է սովորական ցախավելի կառուցվածքը: Այս ցախավելն օգնում է մարդկանց տեղաշարժվել՝ նստելու և ոտքերով այն սեղմելու միջոցով:

Ըստ Toyota-ի՝  դա մոբիլության հարթակ է, որն ուղղված է մարդկանց և մեքենաների «միավորմանը»: Այն նախատեսված է շոուների և ժամանցի անցկացման համար:

Բաժիններ: Tech, Գադջեթներ, Զանազան
Թեգեր: e-broom, Toyota