Բարելավվել է Google որոնողական համակարգը

Google կորպորացիայի մասնագետները թարմացրել են ինտերնետ-որոնողական համակարգի աշխատանքը՝ էապես բարելավելով նրա գործառնույթները: Այս մասին հայտարարել է ամերիկյան IT հսկայի մամուլի ծառայությունը ։

Սա վերջին հինգ տարիների ընթացքում ամենամեծ թարմացումն է, որն արվել է մեքենայական ուսուցման տեխնոլոգիայի կիրառմամբ: Որոնման տողում մուտքագրված տեքստը կվերամշակվի BERT լեզվի միջոցով: BERT տեխնոլոգիան (Bidirectional Encode Representations from Transformers) Google-ը մշակել է դեռևս անցյալ տարի ։

Մասնագետները նշում են, որ նորացված որոնողական համակարգը շատ ավելի լավ է ճանաչում հարցումները և գտնում դրանց պատասխանները: Google-ը պլանավորում է թարմացնել իր բրոուզերի լեզվական բոլոր տարբերակները: Առայժմ, սակայն, որոնողական համակարգը թարմացվել է միայն անգլիալեզու տարբերակի համար: