Դուբայում 3D-տպիչով կրկնօրինակել են ամենամեծ կառույցը

Դուբայի Al Warsan շրջանում ներկայացվել է երկրորդ և խոշորագույն շինությունը, որը պատճենահանվել է է 3D տպիչով: Երկհարկանի շինության բարձրությունը կազմում է 9,5 մետր, իսկ մակերեսը ՝ 640 քմ:

Դուբայի քաղաքապետարանը, որը նախագծի հեղինակն է, արդեն հայտ է ներկայացրել՝ Գինեսի ռեկորդների գրքում այն ընդգրկելու համար ՝ որպես «ծավալային առումով աշխարհի խոշորագույն 3D-կառույցի»:

Շենքը կառուցելու ընթացքում 50%-ով քիչ աշխատուժ է պահանջվել և 60%-ով պակաս շինարարական աղբ է կուտակվել: Կառույցը գործելու է որպես Դուբայի քաղաքապետարանի ինովացիոն կենտրոն։