Oral- B ընկերությունը ներկայացրել է ատամի խոզանակ, որն աշխատում է արհեստական բանականությամբ

Oral- B ընկերությունը ներկայացրել է  ատամի խոզանակ, որն աշխատում է արհեստական բանականությամբ

Oral-B ընկերությունը թողարկել է Oral-B Genius X ատամի էլեկտրական խոզանակը, որը տեղեկության համաձայն, արհեստական ինտելեկտի միջոցով նպաստում է՝ ավելի լավ մաքրելու ատամները:

Ատամի խոզանակը Bluetooth-ի միջոցով միանում է հեռախոսի հավելվածին: Երբ օգտատերը սկսում է մաքրել ատամները, ծրագիրը ֆիքսում է ժամանակը, և «մատնացույց» է անում, թե որտեղ դեռ կարիք կա լվանալու: Ատամները լվանալուց հետո խոզանակը նաև վերջնական գնահատական է տալիս մաքրությանը:

Սա Oral-B-ի առաջին խելացի ատամի խոզանակը չէ: 2014 թվականին ընկերությունը Bluetooth-ի աջակցությամբ ատամի խոզանակ է թողարկել, որը կարելի է «ծրագրավորել ատամնաբույժի օգնությամբ»:

Բաժիններ: Tech, Գադջեթներ, Զանազան