Չինական ռազմական ինքնաթիռն անակնկալի է բերել փորձագետներին

Չինական ռազմական ինքնաթիռն անակնկալի է բերել  փորձագետներին

Օրեր առաջ հրապարակվել է հեռանկարային չինական ինքնաթիռի նախատիպի լուսանկարը:

Xian H-20 անունը կրող մեքենան գործարկվելու է «թռչող թև» սխեմայով: Արտաքուստ չինական ռմբարկուն շատ նման է ամերիկյան B-2 Spirit ինքնաթիռին: Չի բացառվում, որ սերիական արտադրության ընթացքում, սակայն, ռմբարկուի դիզայնը փոփոխության ենթարկվի:

Xian H-20 -ը պետք է համապատասխանի չինացի զինվորականների պահանջներին և ի զորու լինի տեղափոխել մինչև 10 տոննա ռումբ և հրթիռ: Ենթադրվում է, որ նրա թռիչքի հեռահարությունը կկազմի առնվազն 8000կմ: Ռազմական շատ փորձագետներ տարակուսանքի մեջ են. Xian H-20-ի սպառազինության մեջ հայտնվելը՝ անսպասելի տեխնոլոգիական թռիչք կլինի չինական ռազմաօդային ուժերի համար։

Ներկայում չինական բանակի սպառազինության մեջ հեռահար ռմբակոծիչներից միայն հնացած Xian H-6-ն է: Այն խորհրդային Տու-16 ինքնաթիռների արտոնագրված պատճենն է, որոնք մշակվել են դեռևս 1950-ականների սկզբին:Ռազմական վերլուծաբանները կանխատեսում են, որ H20-ի առաջին թռիչքը տեղի կունենա 2020-ական թվականների սկզբին, իսկ արտադրությունը կարող է սկսվել մոտավորապես 2025 թվականին:

Թեգեր: B-2 Spirit, China, Xian H-20