Xilinx, Inc.-ը Հայաստանում մասնաճյուղ հիմնեց

Xilinx, Inc.-ը  Հայաստանում մասնաճյուղ հիմնեց

Քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, որտեղ մասնավորապես ասված է.<< Աշխարհի առաջատար ընկերություններից Xilinx, Inc.֊ը իր մասնաճյուղը հիմնեց Հայաստանում։
Հիմա արդեն Հայաստանում ունենք SynopsysMentor GraphicsCisco Systems ArmeniaVMwareNational Instruments և այլ առաջատար տեխնոլոգիական ընկերությունների մասնաճյուղերը։
Այս ընկերությունների գոյությունը Հայաստանում անշուշտ նպաստում է Հայկական նոր ընկերությունների ստեղծմանն ու զարգացմանը, էկոհամակարգի կայացմանը>>:

Նախարարը նշում է նաև, որ 2020թվականից նոր թափ են ստանալու տեղական ստարտափերին ուղղված դրամաշնորհային ծրագրերը:<<Լավ նորությունները դեռ առջևում են>>,- իր գրառումը լավատեսական այս բառերով եզրափակել է նա:

Թեգեր: Hakob Arshakyan, Xilinx