Երևանում անցկացվում է ScaleUp ինովացիոն ֆորումը

Երևանում անցկացվում է ScaleUp ինովացիոն ֆորումը

Ամերիաբանկի և Amazon Web services-ի համագործակցության շրջանակում միջազգային հեղինակավոր ընկերությունների մասնակցությամբ Երևանում անցկացվում է ScaleUp ինովացիոն ֆորումը:  Համաժողովը մեկնարկել է հոկտեմբերի 30-ին:

Մասնակցում են միջազգային ընկերությունների՝ Amazon, VISA-ի, Mambu-ի, Softprom-ի փորձագետներ: Ֆորումին հրավիրված են նաև տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցման և ֆինանսական ոլորտի առաջատար մասնագետներ:

Բանախոսները ելույթներ են ունենում տեխնոլոգիական զարգացումների, թվային փոխակերպումների, տվյալների վերլուծությունների և այլ թեմաներով: Հայաստանում են Ամազոնի տարածքային կառավարիչ Վերանիկա Ռամանովսկայան, Softprom-ի ՏՏ գծով տնօրեն Վլադիսլավ Հավրիլենկոն և այլ անձինք:

Թեգեր: inovation forum, ScaleUp