Samsung կրիպտոդրամապանակը համալրվել է Tron մետաղադրամով

Samsung կրիպտոդրամապանակը  համալրվել է   Tron մետաղադրամով

Blockchain Keystore կրիպտոարժույթի պահպանման համար սահմանված Samsung-ի հավելվածը կաջակցի Tron մետաղադրամի գործարկմանը: Այս մասին հարավկորեական IT- գիգանտը հայտարարել է Samsung 2019-ի համաժողովին:

Այդպիսով, բլոքչեյն-հավելվածի օգտատերերը կարող են տրանզակցիա իրականացնել TC 10 և TREK 20 ստանդարտի տոկեններով: Նշված թվային ակտիվները գործարկվում են Tron պլատֆորմի հիման վրա: Դրան զուգահեռ, Samsung-ը խոստանում է զգալիորեն բարձրացնել իր բլոքչեյն-ցանցի մուտքագրման հնարավորությունները, ինչպես նաև ապահովվել գործարքների անվտանգությունն ինչպես Tron ալտքոյնով, այնպես էլ՝ այլ մետաղադրամներով:

Նշենք, որ ներկա պահին կրիպտորժույթը պահպանելու Samsung-ի հավելվածը կարելի է տեղադրել Galaxy սերիայի սմարթֆոնների վրա(  (S10e, S10, S10+, S10 5G, Note10 и Note10+): Առաջիկայում կրիպտոդրամապանակի փորձարկումները լիովին ավարտին կհասցվեն: