50 տարի առաջ «ծնվեց» համացանցը. ինչպես սկսվեց ամեն ինչ

1969թվականի հոկտեմբերի 29-ին երկու համակարգիչների միջև կատարվեց տվյալների փոխանցման առաջին հաջող փորձը: Համակարգիչները միացված էին ամերիկյան զինվորականների պատվերով ստեղծված ARPANET ցանցին:

Ժամը 21.00-ին Չարլի Քլայնը Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանից սկսեց համակարգչի միացման փորձերը Սթենֆորդի համալսարանում գտնվող համակարգչին : Նրանց բաժանում էր 640կմ տարածություն: Քլայնը հերթով ուղարկում էր սիմվոլներ, որոնք պետք է կազմեին LOGIN բառը:G-ն մուտքագրելու ժամանակ ցանցն անջատվեց: Առաջին երկու տառերը տեղ էին հասել, ինչը հեռախոսով հաստատել էր Քլայնի գործընկերը՝ Դյուվալը: Միացման հետ կապված անսարքությունները հաջողվեց վերացնել միայն 22.30-ին: Երկրորդ փորձից ամեն ինչ հաջող ընթացավ. տվյալների փոխանցումը հեռավորության վրա հաջողվել էր:

Հետագա տարիներին ARPANET-ի շնորհիվ հայտնվեց էլեկտրոնային փոստ ուղարկելու առաջին ծրագիրը: Ցանցին միացան ոչ միայն ամերիկյան գիտական հաստատությունները, այլև օվկիանոսից այն կողմ գտնվող կազմակերպությունները:

Արդեն 1990-ականներին ժամանակակից ինտերնետի «նախատիպը» իր տեղը զիջեց նորագույն տեխնոլոգիաներին: