Samsung-ը ցուցադրել է նոր սերնդի Galaxy Fold-ը. տեսանյութ

SDC 2019( Samsung Developer Conference)-ի շրջանակում Samsung-ը ներկայացրել է ծալովի սմարթֆոնի նոր ձևաչափը ՝ հին հեռախոսների ոճով, բայց առանց ստեղների և երկայնքով մեկ ձգվող էկրանով: Ի տարբերություն Galaxy Fold-ի, նոր սմարթֆոնը բացվում է ուղղահայաց, ինչպես հին մոդելները: Այն ավելի շատ նման է սովորական սմարթֆոնի, ոչ թե պլանշետի՝ կոմպակտ կորպուսի և երկարավուն էկրանի հաշվին: Սա երկրորդ սերնդի Galaxy Fold-ն է, որը կներկայացնեն գալիք տարում:

Մեկ տարի առաջ ամենամյա համաժողովի շրջանակում Samsung-ը նույնկերպ ներկայացրեց առաջին Galaxy Fold-ի գաղափարը, որն ավելի շատ պլանշետ էր հիշեցնում մեծ էկրանի հաշվին: Վերջնականապես պատրաստի սմարթֆոնը ներկայացվեց 2019 թվականի փետրվարի վերջերին: