WhatsApp-ն այլևս հաշվի չի առնի անտեսված հաղորդագրությունները

WhatsApp-ն այլևս  հաշվի չի առնի  անտեսված հաղորդագրությունները

WhatsApp մեսենջերի մասնագետները նորացրել են iOS-ի համար նախատեսված հավելվածը, որով կարգավորվում է շատ հավելվածներում առկա նյարդայնացնող առանձնահատկություններից մեկը:


Հիմա արդեն ձեր iPhone-ի WhatsApp-ի պատկերակում այլևս չեն արտացոլվի անցանկալի դիալոգների չընթերցված հաղորդագրությունները: Այդ իսկ պատճառով , եթե որոշել եք WhatsApp- ում անտեսել ինչ-որ մեկին (ignore), դուք նույնիսկ չեք իմանա, որ ձեզ գրել են, քանի դեռ WhatsApp չեք մտել:


« Անցանկալի երկխոսություններն այլևս հավելվածի պատկերակի վրա ծանուցումներ չեն ցուցադրի, երբ դուք նոր հաղորդագրություններ եք ստանում»,- ասված է այս փոփոխության նկարագրության մեջ:

Բաժիններ: Mobile, Բջջ.հեռախոսներ
Թեգեր: iOS, WhatsApp