Քաղաքական գովազդը արգելելու մասին Twitter-ի որոշումը Թրամփի շտաբը որակել է «շատ հիմար»

Քաղաքական գովազդը արգելելու  մասին Twitter-ի որոշումը Թրամփի շտաբը որակել է «շատ հիմար»

Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբում քաղաքական գովազդը արգելելու մասին Twitter-ի որոշումը որակվել է «շատ հիմար»: Ավելի վաղ սոցցանցի հիմնադիր Ջեք Դորսին հայտարարել էր, որ նոր կարգը գործելու է նոյեմբերի 22-ից:

«Twitter-ը հենց հիմա զրկվում է հարյուրավոր միլիոն դոլար պոտենցիալ շահույթից, և դա շատ հիմար որոշում է բաժնետերերի հանդեպ:  Կդադարի՞ արդյոք Twitter-ը տեղադրել կողմնակալ համարվող ԶԼՄ-ների գովազդը, որոնք հիմա կգործեն ազատ՝ գնելով ակնհայտորեն քաղաքական կոնտենտ՝ ուղղված հանրապետականների դեմ»,- ասված է շտաբի Twitter-յան էջի հայտարարության մեջ:

Շտաբի ներկայացուցիչների կարծիքով, սոցցանցի որոշումը պահպանողականների ձայները նվազեցնելու միտում է հետապնդում: