Facebook-ը գրանցել է հասույթի ու շահույթի զգալի աճ

Facebook-ը գրանցել է հասույթի ու շահույթի զգալի աճ

 Facebook-ի հասույթն ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում կազմել Է $17,652 մլրդ՝ անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ավելանալով 29%-ով: Այդ մասին է վկայում Facebook-ի՝ հոկտեմբերի 30-ին հրապարակված կորպորատիվ հաշվետվությունը, որին պատկանում Է համանուն սոցիալական ցանցը:

Հաշվետվության համաձայն՝ ընկերության զուտ շահույթը երրորդ եռամսյակում փոքր-ինչ գերազանցել Է 6 մլրդ դոլարը: Այդ ցուցանիշը 19 տոկոսով աճել Է անցյալ տարվա երրորդ եռամսյակի 5,137 մլրդ դոլարի համեմատությամբ:

Պարբերաբար Facebook մտնող մարդկանց թիվը սեպտեմբերի 30-ին ավարտված երեք ամսվա ընթացքում 8 տոկոսով ավելացել Է 2018 թվականի երրորդ եռամսյակի համեմատությամբ և հասել 2,45 միլիարդի: Խոսքը վերաբերում Է նրանց, ովքեր սոցցանց են մտնում ամսական մեկ անգամից ոչ պակաս: Ընկերության գնահատմամբ՝ ընթացիկ տարվա սեպտեմբերին օրական առնվազն մեկ անգամ Facebook-ից օգտվել Է 1,62 մլրդ մարդ: Այդ ցուցանիշն աճել Է 9 տոկոսով:

Թեգեր: Facebook, Social Network