Ջեյմս Բոնդի մասին պատմող ֆիլմում նկարահանված 4 Jaguar-ներից մեկը աճուրդի կհանվի

Ջեյմս Բոնդի մասին պատմող ֆիլմում նկարահանված 4 Jaguar-ներից  մեկը աճուրդի կհանվի

Աբու Դաբիում աճուրդի կհանվի Jaguar C-X75 սուպերքարը, որը նկարահանվել է Ջեյմս Բոնդի մասին պատմող «Սպեկտոր» ֆիլմում: Այն 4 կուպեներից է, որոնք կառուցվել էին հատուկ նկարահանման տեսարանների համար Williams Advanced Engineering ընկերության կողմից: Առայժմ գնի մասին ոչինչ չի հաղորդվում:

Jaguar C-X75 կոնցեպտի նորամուտը կայացել է 2010 թվականին Փարիզի ավտոսրահում: Հիբրիդային ուժային համակարգն ընդհանուր առմամբ 779 ձիաուժ հզորություն էր զարգացնում և 100կմ/ժ արագություն ապահովում 3,4 վայրկյանի ընթացքում: Առավելագույն արագությունը, որ զարգացրել է սուպերքարը, ժամում կազմել է 330կմ:

Հաճախորդներից դրական արձագանքներ ստանալով՝ Jaguar-ը որոշել է C-X75  սուպերքարի 250 նմուշ արտադրել: Սահմանված գինը 700 000 ֆունտ ստերլինգ է: