ՌԴ-ում կսկսվի այլընտրանքային մսի վաճառքը՝ կգ-ը 3000 ռուբլով

ՌԴ-ում կսկսվի այլընտրանքային մսի վաճառքը՝ կգ-ը 3000 ռուբլով

Beyond Meat ամերիկյան արտադրողը նոյեմբերի 5-ից կսկսի Ռուսաստանի տարածքում բուսական հիմքով արտադրված մսի վաճառքը, այս մասին հաղորդում է «Վեդոմոստի»-ն: Սկզբում Beyond Meat-ի արտադրանքը կհայտնվի Մոսկվայի «Азбука вкуса» ցանցի մի քանի խանութներում: Ընկերությունն ամսական նախատեսում է վաճառել մոտ 1000 տուփ բուսական միս ։

Բուսական միսը պատրաստված է ոլոռային սպիտակուցից, ջրից,կանեփի յուղից, այլ բաղադրիչներից: Արտադրողները վստահեցնում են, որ այդպիսի մսի համն ու տեսքը գրեթե չեն տարբերվում կենդանական ծագում ունեցող մսից:

Beyond Meat-ը այլընտրանքային միս արտադրող աշխարհի ամենահայտնի ընկերությունն է: 2009թվականին հիմնադրվելուց հետո ընկերության մեջ ֆինանսական ներդրումներ են արել Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը, դերասան Լեոնարդո Դի Կապրիոն և Մաքդոնալդսի նախկին ղեկավար Դոն Թոմփսոնը:

227 գրամ քաշով Beyond Burger կոտլետը կարժենա 750 ռուբլի։ Մեկ կիլոգրամի համար պետք է վճարել 3000 ռուբլի: Տեսականին կհամալրեն Beyond Sausage նրբերշիկներն ու Beyond Beef աղացած միսը:

Թեգեր: Beyond Meat