Իլոն Մասկը մեկ շաբաթվա ընթացքում հարստացել է 2մլրդ. դոլարով

Իլոն Մասկը մեկ շաբաթվա ընթացքում հարստացել է 2մլրդ. դոլարով

SpaceX-ի և Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկի ունեցվածքը մեկ շաբաթում ավելացել է 2 միլիարդ դոլարով՝ հասնելով 22,9 միլիարդ դոլարի, Forbes-ի հաշվարկի մասին հայտնում է Корреспондент-ը:

Դա տեղի է ունեցել Tesla-ի՝ երրորդ եռամսյակում ունեցած շահույթի վերաբերյալ հաշվետվությունը ներկայացնելուց հետո: Ընկերության բաժնետոմսերի արժեքն աճել է 24%- ով:

Հոկտեմբերի 23-ին էլեկտրամոբիլներ արտադրող ընկերությունը հայտարարել է, որ վաստակել է 1,86 դոլար մեկ բաժնետոմսի համար: Ընդ որում,վերլուծաբաններն ակնկալում էին, որ ընկերությունը մեկ բաժնետոմսի համար մինչև 42 ցենտ կորուստ կկրի:

Ճշգրիտ տվյալներով, Tesla-ի շահույթը կազմել է 342 մլն. դոլար: Ընկերության եկամուտը կազմել է 6,35 մլրդ. դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ քիչ է 8%-ով: Հաշվետվության հրապարակումից հետո հաջորդ շաբաթվա ընթացքում ընկերության բաժնետոմսերի արժեքն աճել է գրեթե 24 %-ով՝ այդպիսով ավելացնելով Մասկի կարողությունը, ում պատկանում է Tesla-ի բաժնետոմսերի 22%-ը:

Թեգեր: elon musk, SpaceX, Tesla