2020թվականին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը կհատկացվի 12,4 մլրդ դրամ

2020թվականին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը կհատկացվի 12,4 մլրդ դրամ

2020-ի բյուջեի նախագծով ծրագրվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը հատկացնել 12,4 մլրդ դրամ: Այս մասին նոյեմբերի 4-ին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին 2020-ի պետբյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Այդպիսով, բուհերի և մասնավոր սեկտորի համագործակցության ծրագրի իրականացման, աշխատակիցների պատրաստման եւ վերապատրաստման համար ՀՀ պետբյուջեից 2020թվականին կհատկացվի 200 մլն դրամ: 

Թեգեր: բյուջե 2020