FlyNova. ներկայացվել է առաջին թռչող սփիները

FlyNova.  ներկայացվել է առաջին թռչող սփիները

Սովորական սփիներները վաղուց արդեն մոդայիկ չեն, ուստի FlyNova երիտասարդ ընկերությունը ներկայացրել է հին գաջեթի կատարելագործված տարբերակը:

FlyNova սփիները կարողանում է ոչ միայն պտտվել, այլև թռչել: Այդ նպատակով գաջեթին ներկառուցվել է ոչ մեծ պտուտակ, որը պտտվելիս թույլ է տալիս, որ այն նետելու դեպքում՝ սարքը մի փոքր թեքվի կամ շատ դանդաղ իջնի օդում:

Խաղալիքը նոր հնարավորություններով է օժտված: Սփիները կարելի է թղթե ինքնաթիռի նման պարզապես նետել առաջ կամ խաղալ ընկերոջ հետ միասին՝ փոխադարձ նետելով: Խաղը սկսելու համար սփիները պետք է ուժգին պտտել, ինչպես սովորական դեպքում:

Խաղալիքը նաև լուսավորվելու հատկություն ունի, ուստի պարբերաբար հարկ կլինի լիցքավորել այն: Fly Nova նախագիծը ներկայացվել է Indiegogo քրաուդֆանդինգային հարթակում: Առայժմ նախնական պատվերներ չեն արվում, բայց գինը հայտնի է. ամենապարզ թռչող սփիները կարժենա $19:

Թեգեր: FlyNova, spinner