Արհեստական մկանները ռոբոտ-մեղվին օգնում են թռչել

Արհեստական մկանները ռոբոտ-մեղվին օգնում են թռչել

ԱՄՆ-ի հետազոտողները ստեղծել են առաձգական ռոբոտ-մեղու, որը կարողանում է թռչել փափուկ արհեստական մկանների օգնությամբ: Փափուկ մեխանիզմները մեծ խթան են հանդիսացել միկրոռոբոտատեխնիկայի ոլորտում շարժական ռոբոտների ստեղծման համար:

Հարվարդի համալսարանի մասնագետները ստեղծել են ռոբոտ-մեղու, որը կարող է հարվածել պատերին , ընկնել հատակին և բախվել այլ ռոբոտների հետ՝ առանց որևէ վնասվածք ստանալու: Սա առաջին միկրոռոբոտն է, որը փափուկ մեխանիզմի շնորհիվ կարողանում է ապահովել կառավարելի թռիչք: Ութ թևիկներով և չորս սկավառակներով մոդելը ցուցադրել է կառավարելի թռիչք՝ օդում կախված վիճակում:

Էլեկտրոդների անցողունակությունը բարելավելու շնորհիվ հետազոտողներին հաջողվել է կառավարել 500 Հց հաճախականությամբ սկավառակը ՝ կոշտ սկավառակների հետ հավասար, որոնք մինչ այդ կիրառվում էին անալոգիական ռոբոտների դեպքում: