Boston Dynamics-ի կողմից ներկայացվել է հերթական ռոբոտը

Boston Dynamics ինժեներական ընկերությունը, որը հայտնի է BigDog չորքոտանի ռոբոտի մշակմամբ, ներկայացրել է իր նոր ռոբոտը ՝ M-Block-ը: Արտաքուստ ռոբոտը սովորական խորանարդիկ է հիշեցնում,իսկ ներսում ապահովված է հզոր շարժիչով, որը րոպեում 20 000 շրջապտույտ է գործում:

Նշվում է , որ խորանարդիկի կողմերը պատված են մագնիսներով: Դրանց շնորհիվ ռոբոտը կարողանում է ցատկել, պտտվել և այլ M-Block-ների հետ գործակցել՝ շարժական մեխանիզմներ ստեղծելով: Ընկերությունը հայտարարել է, որ մեկ կոնստրուկցիայում կարող են ներառվել մինչև 1մլն. ռոբոտներ:

Առայժմ M-Block-ի ռոբոտները միայն պարզագույն ֆունկցիաներ են կատարում, ասենք՝ շարք են կանգնում կամ սլաքի ուղղությամբ են շարժվում: Ընկերությունը վստահեցնում է, որ ապագայում M-Block-ի ռոբոտները կարող են այնպիսի հզոր կոնստրուկցիաներ կազմել, որոնք հանրահայտ ֆիլմերում են լինում: