Microsoft Edge նոր բրոուզերը կհայտնվի 2020թվականի հունվարին

Microsoft Edge նոր բրոուզերը կհայտնվի 2020թվականի հունվարին

Նոր բրոուզերի վերջնական տարբերակը կթողարկվի գալիք տարվա հունվարի 15-ին: Այն թողարկվելու է Windows 10-ի, 8-ի և 7-ի, ինչպես նաև macOS-ի համար: Միաժամանակ ներկայացվել է Edge-ի նոր պատկերանշանը. վերջին 20 տարվա ընթացքում առաջին անգամ Microsoft-ի ֆիրմային բրոուզերում կբացակայի «e» տառը: Ինչպես երևում է՝ ընկերությունը խուսափում է Internet Explorer-ի հետ որևէ ընդհանուր բան ունենալ:

Ֆիրմային վեբ շարժիչից հրաժարվելու և Chromium-ին անցնելու մասին Microsoft-ը հայտարարել էր դեռևս 2018 թվականի դեկտեմբերին: Ըստ էության, ընկերությունը ներկայացրել է բոլորովին նոր բրոուոզեր, որը միայն արտաքուստ է հիշեցնում հին Edge-ը: Նոր բրոուզերը պահպանել է հին շարժիչի նախորդ տարբերակի գործառույթները և նոր հնարավորություններ է ստացել Chromium-ին անցնելու շնորհիվ:

Բաժիններ: Համացանց և կապ
Թեգեր: Microsoft, Microsoft Edge