Ինչ տեսք կունենա ապագայի iPhone-ը. Business Insider

Apple ընկերությունը գաղտնի կերպով ձեռնամուխ է եղել նոր սմարթֆոնի մշակմանը, որն ունենալու է անսովոր էկրան և ընդգրկելու է գաջեթը բոլոր կողմերից, այս մասին հաղորդում է Business Insider-ը:

Դեռևս պաշտոնապես հաստատված չէ, որ նմանօրինակ iPhone-ն առհասարակ «լույս կտեսնի», այն դեռևս արտոնագրային փուլում է: Սակայն, որքանով հայտնի է, սմարթֆոնի գլխավոր առանձնահատկությունը լինելու է դիսփլեյը, որը տեղակայված կլինի ինչպես առաջամասում,այնպես էլ՝ հետևամասում, ինչպես նաև ՝ սարքի երկու կողմերում: Դրա հետ մեկտեղ՝ հաղորդվում է, որ գաջեթի կորպուսն ամբողջովին ապակեպատ կլինի:

Ենթադրվում է, որ պայմանական iPhone 12-ը, որը նախատեսվում է ներկայացնել 2020թվականի սեմպտեմբերին, ամբողջովին նորացված արտաքին ձևավորում կունենա: