Xiaomi Mi CC9 Pro-ն լավագույն բջջային տեսախցիկների շարքում առաջատար է

Xiaomi Mi CC9 Pro-ն  լավագույն բջջային տեսախցիկների շարքում առաջատար է

Չինական տեխնոլոգիական հսկան ներկայացրել է Xiaomi Mi CC9 Pro սմարթֆոնը: 5 տեսախցիկով «զինված» սմարթֆոնի հիմնական մոդուլը ստացել է 108 Մփիքսել թուլտվություն: Նույն օրը DxOMark-ի փորձագետները հրապարակել են գաջեթի փորձարկման արդյունքները, որով Xiaomi Mi CC9 Pro-ն իր օպտիկական հնարավորություններով դասվել է լավագույնների շարքին:

DxOMark-ը գնահատել է Mi CC9 Pro Premium Edition-ի տարբերակը, որի հիմնական տեսախցիկի օբյեկտիվը բաղկացած է 8 ոսպնյակից: Մասնագիտական գնահատման ցուցանիշներով՝ սմարթֆոնը ստացել է 121 բալ: Մինչ այդ, նույնքան էր գնահատվել նաև ֆլագմանական Huawei Mate 30 Pro-ն: Այնպես որ, պաշտոնապես Xiaomi-ն և Huawei-ն հավասար իրավունքներով կիսում են առաջին տեղը:

Թեգեր: Xiamoi Mi CC9 Pro, Xiaomi