Twitter-ի նախկին աշխատակիցներին մեղադրել են Սաուդյան Արաբիայի հետ լրտեսական կապի մեջ

Twitter-ի նախկին աշխատակիցներին մեղադրել են Սաուդյան Արաբիայի հետ լրտեսական կապի մեջ

Twitter ընկերության նախկին աշխատակիցներին մեղադրում են Սաուդյան Արաբիայի հետ գործակցելու մեջ: Այս մասին նշված է դատարանի մեղադրական եզրակացության մեջ ։

Լրտեսության գործով ներգրավված են Սաուդյան Արաբիայի երկու քաղաքացիներ և մեկ ամերիկացի: Վերջիններս, իբր, զբաղվել են օգտատերերի անձնական տվյալները հավաքելով և դրամական պարգևի դիմաց դրանք փոխանցել են Սաուդյան Արաբիայի պաշտոնյաներին: Նշվում է, որ կասկածյալներից մեկը լրտեսել է երեք օգտատերերի, որոնք այլ հայացքներ են ունեցել, և կեղծել է փաստաթղթերը:

«Մենք թույլ չենք տա, որպեսզի ամերիկյան ընկերությունները կամ տեխնոլոգիաները միջոց դառանան օտարերկրյա ռեպրեսիաների համար՝ ոտնահարելով ԱՄՆ- ի օրենքները», – հայտարարել է ԱՄՆ-ի դաշնային դատախազ Դեյվիդ Անդերսոնը:

Թեգեր: twitter