Իլոն Մասկը պատմել է, թե ինչ է իրեն անհրաժեշտ՝ Մարսի վրա բնակավայր կառուցելու համար

Իլոն Մասկը պատմել է, թե ինչ է իրեն անհրաժեշտ՝ Մարսի վրա  բնակավայր կառուցելու համար

Twitter-յան իր էջում Իլոն Մասկը նշել է, որ մշտական բնակավայր կառուցելու համար անհրաժեշտ կլինի Կարմիր մոլորակի վրա տեղափոխել միլիոնավոր տոննաներով սարքավորումներ և ռեսուրսներ: Ամերիկացի միլիարդատեր- գործարարը հաշվարկել է, որ Մարսի վրա ենթակառուցվածքներ ստեղծելու և զարգացնելու համար կպահանջվի 20 տարի և շուրջ 1000 աստղանավ (Starship): <<Քանի որ Երկիրն ու Մարսը երկու տարին մի անգամ են գտնվում իրար մոտ հեռավորության վրա, ուստի անընդմեջ աշխատանքի հնարավորություն չի լինի>>,-նշել է նա:

Բեռները տեղափոխելու համար գործարարը նախատեսում է օգտագործել բեռնատար Starship տիեզերանավերը, որոնց ամեն մի թռիչքը, նրա հաշվարկներով, չպետք է գերազանցի երկու միլիոն դոլարը: Մեկ տարվա ընթացքում տիեզերական սարքը կարող է իրականացնել մինչև 1000 թռիչք, ինչը նշանակում է, որ 100 տիեզերանավի դեպքում մեկ տարվա ընթացքում հնարավոր կլինի Մարս տեղափոխել մինչև 10մլն տոննա բեռ:

Իլոն Մասկի խոսքով, մոտ 20 կմ բարձրությամբ առաջին թռիչքը տեղի կունենա մեկ-երկու ամսից :Հիշեցնենք, որ SpaceX-ը սեպտեմբերի վերջին էր ներկայացրել Starship աստղանավը, որը նախատեսված է դեպի Մարս թռիչքների և այլ միջմոլորակային գործողությունների համար: