Գնացք դեպի Ղրիմ. հրապարակվել են առաջին լուսանկարները

<<Գրանդ Սերվիս Էքսպրես>> ընկերությունը հրապարակել է <<Տավրիա>> վագոնների առաջին լուսանկարները, որոնք ուղևորափոխադրումներ կիրականացնեն ղրիմյան և ռուսական քաղաքների միջև:

Նոր երկաթուղային տրանսպորտի առաջին չվերթները կմեկնարկեն դեկտեմբերին: Ուղևորների փոխադրումը կիրականացվի երկու տիպի գնացքներով:<<Սանկտ Պետերբուրգ-Սևոստոպոլ>> չվերթը կիրականացվի միահարկ պլացքարտային վագոններով և վագոնախցիկներով (կուպե), իսկ Մոսկվա-Սիմֆերոպոլ չվերթը կիրականացվի երկհարկ գնացքներով, որոնք համալրված են СВ վագոններով և վագոնախցիկներով:

Ստորև <<Տավրիա>>-ի լուսանկարներն են, որոնք ի ցույց են դնում գնացքի ժամանակակից ինտերիերը: