ԱՄՆ-ում զբոսանքի են հանել ռոբոտ շներին

ԱՄՆ-ում զբոսանքի են հանել ռոբոտ շներին

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի այգում զբոսանքի են հանել Mini Cheetah անվանումով ռոբոտ -շներին :

Ինստիտուտի YouTube-յան ալիքում հայտնվել է համպատասխան տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես ինը շնանման ռոբոտներ զբոսնում են այգում: Ռոբոտները կատարում են սինքրոն սալտո և ֆուտբոլ խաղում:

Mini Cheetah  ռոբոտներն աշխատում են կիսաավտոմատ ռեժիմով և կառավարվում անլար հեռակառավարման համակարգով ։ Ռոբոտի քաշը 9կգ է , շարժվում է մինչև 8կմ/ժ արագությամբ:

Ներկայում մասնագետները փորձում են կատարելագործել ռոբոտ շների կառավարման ալգորիթմները: Մոտ ապագայում նախատեսում են կազմակերպել վազքի մրցույթ, որտեղ Mini Cheetah ռոբոտները միմյանց հետ մրցուղի կմտնեն:

Թեգեր: dog robot, Mini Cheetah, Robots