ՆԱՍԱ-ն ներկայացրել է իր առաջին էլեկտրական ինքնաթիռը

ՆԱՍԱ-ն ներկայացրել է իր առաջին էլեկտրական ինքնաթիռը

ՆԱՍԱ միջազգային տիեզերական գործակալությունը ներկայացրել է իր առաջին էլեկտրական ինքնաթիռը, որի վրա աշխատանքներ են տարվում դեռևս 2015թվականից, փոխանցում է  Reuters-ը: Նշվում է, որ մինչև առաջին փորձնական թռիչքը մեկ տարուց քիչ ժամանակ է մնացել:

X- 57 Maxwell -ը գործակալության՝ օդաչուով կառավարվող առաջին ինքնաթիռն է, որի ստեղծման համար պահանջվել է երկու տասնամյակ: Ինքնաթիռը վերջնական մոդիֆիկացիայի արդյունքում կունենա առավել նեղ ու թեթև թևեր՝ 14 էլեկտրական շարժիչներով: Միաժամանակ նշվում է, որ մարտկոցի սահմանափակ աշխատանքի պատճառով ինքնաթիռը կիրառվելու է կարճ չվերթների համար ՝ որպես օդային տաքսի կամ մերձքաղաքային օդային տրանսպորտ, որը կիրականացնի փոքրաթիվ քանակությամբ ուղևորների փոխադրումը:

Թեգեր: Maxwell X- 57, NASA