Ֆրանսիական սթարթափը գինին փորձարկման կենթարկի Տիեզերքում

Ֆրանսիական սթարթափը  գինին փորձարկման կենթարկի  Տիեզերքում

Ֆրանսիական Space Cargo Unlimited ընկերությունն առաջին անգամ Միջազգային տիեզերակայան կուղարկի ապակյա 12 շիշ գինի: Գինու փորձանմուշները տիեզերական ուղեծրում կպահպանվեն 12 ամիս: Գիտնականները ցանկանում են հասկանալ, թե ինչպես է միկրոգրավիտացիան և բարձր ճառագայթումը ազդում հեղուկի բաղադրության վրա: Հետազոտողները կարծում են, որ տիեզերական միջավայրը դրական ազդեցություն կունենա գինու կազմի և բակտերիաների վրա:

Նույն գինու օրինակները կպահպանվեն նաև Երկրի վրա ստանդարտ պամաններում: Փորձարկման ավարտին Բորդո համլասարանի գիտնականները երկրային ըմպելիքը կհամեմատեն «տիեզերական»-ի հետ: Ենթադրվում է, որ տիեզերական գինին ստվեր կգցի նույնիսկ աշխարհի ամենաթանկ գինու վրա:

Թեգեր: France, StartUp, wine bottle