Գլոբալ համացանցի համար ուղեծիր է ուղարկվել ևս 60 արբանյակ

Իլոն Մասկին պատկանող ամերիկյան SpaseX ընկերությունը Starlink նախագծի շրջանակում ուղեծիր է ուղարկել արբանյակների երկրորդ խումբը՝ թվով 60 արբանյակներ, որոնց թռիչքային մեկնարկը հեռարձակվել է YouTube-ով:

Starlink-ն իրականացնում է երկրամերձ արբանյակների համակարգին առնչվող նախագիծ, որի նպատակն է ստեղծել մատչելի և բարձր արտադրողականությամբ արբանյակային ինտերնետ-կապուղի, ինչպես նաև տեխնիկական հաղորդիչներ՝ Երկրից և ուղեծրից ազդանշաններն ընդունելու և փոխանցելու համար:

Նախագիծը մեկնարկել է` Tintin-A և Tintin-B փորձնական արբանյակների ուղեծիր դուրս բերմամբ: Ընդհանուր առմամբ, ընկերությունը նախատեսում է գործարկել 12 հազար արբանյակ`բարձր արագությամբ համացանցն առավել մատչելի դարձնելու նպատակով: