2020թվականին ՌԴ-ում սպասվում է բջջային կապի կտրուկ թանկացում

2020թվականին ՌԴ-ում սպասվում է բջջային կապի կտրուկ թանկացում

Գալիք՝ 2020 թվականին ՌԴ-ում սպասվում է բջջային կապի կտրուկ թանկացում: Այսպիսի կարծիք են հայտնել վերլուծաբանները՝ պատասխանելով «Իզվեստիա»-ի հարցին:

Փորձագետներն այս կապակցությամբ գտնում են, որ լավագույն դեպքում բջջային կապի սակագինը կարող է աճել 10%-ով, իսկ վատագույն դեպքում՝ 25%-ով: Առայժմ ներկայացված տվյալները նախնական են, իսկ ավելի ճշգրիտ կանխատեսումներ կլինեն 2019 թվականի նոյեմբերի վերջին:

Պարբերականը, հենվելով ռուսաստանցիների շրջանում անցկացված հարցումների տվյալների վրա, նշել է, որ գնային աճն արդեն իսկ զգալի է: Հարցվածների ավելի քան 70%-ն այս կապակցությամբ դժգոհություն է հայտնել: Նշվում է նաև, որ ըստ 2019թվականի վիճակագրության` ՌԴ-ում ամեն 10-րդը դժգոհել է կապից և այդ պատճառով փոխել բջջային օպերատորին:

Թեգեր: mobile