Արհեստական կակաչներից հյուսված բույնը. լուսանկար

Արհեստական կակաչներից հյուսված բույնը. լուսանկար

Հոկտեմբերի սկզբներին Կանբերրիում գտնվող Ավստրալիական զինվորական հուշահամալիրի աշխատակիցների ուշադրությունը գրավել է տարօրինակ մի երևույթ: Նրանք նկատել են, թե ինչպես անհայտ զինվորի գերեզմանի վրայից հատ առ հատ անհետանում են վառ կարմիր կակաչները: Ժամանակ է պահանջվել, որպեսզի պարզեն, որ ծաղիկները գողանալիս է եղել աղավնին, որը զինվորական հուշահամալիրին կից վիտրաժի մոտ բույն է հյուսել:

Թռչունի կողմից «ընտրված» վիտրաժի վրա վիրավոր զինվոր է պատկերված, իսկ կակաչը Ավստրալիայում, ինչպես նաև Եվրոպայի որոշ երկրներում, Առաջին համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակի խորհրդանիշն է: Հուշահամալիրի աշխատակիցներն այդ զուգադիպությունը խորհրդանշական են համարել:

Նրանք նաև վերհիշել են, թե պատերազմական շրջանում որքան կարևոր դեր ուներ աղավնու փոստային «կապուղին» , երբ հաղորդակցության մյուս միջոցներն անհասանելի էին:

Բաժիններ: Բլոգ, Զանազան, Ժամանց