Թողարկվել է AirPods Pro-ի ոսկե նմուշը

Թողարկվել է   AirPods Pro-ի ոսկե  նմուշը

Ռուսական Caviar բրենդն առաջին անգամ մշակել է AirPods Pro ականջակալների ոսկե տարբերակը: Ականջակալները պատրաստված են մաքուր ոսկուց:

Մոդելը ստացել է Caviar AirPods Pro Gold Edition անվանումը: Օգտագործվել է 750 հարգի ոսկի՝ լիցքավորող պատյանի արտաքին մակերևույթը և հենց անլար ականջակալները ձևավորելու համար: Արտաքին փոփոխություններից բացի փոխվել է նաև աքսեսուարի քաշը. այն ավելի ծանր է իր բնօրինակից: Հեղինակները, սակայն, չեն մանրամասնում, թե որքանով է ավելացել ոսկե աքսեսուարի քաշը:

AirPods Pro Gold Edition-ը թողարկվել է մեկ օրինակից, որի արժեքը կազմել է 4 290 000ռուբլի: