Փորձարկումներ իրականության հետ. ինչով կզարմացնի Apple-ը առաջիկա տարիներին

Փորձարկումներ իրականության հետ. ինչով կզարմացնի Apple-ը առաջիկա տարիներին

Apple-ն աշխատում է մի շարք սարքերի թողարկման վրա, որոնք պատրաստվում են լրացված (AR) և վիրտուալ(VR) տեխնոլոգիայի կիրառմամբ: Վերջինս հիմնվում է եռաչափ սկանավորման համակարգի վրա: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը:

Տեղեկատվության համաձայն ՝ 2020 թվականի առաջին կեսին Apple-ը կթողարկի նոր iPad Pro կրկնակի տեսախցիկով, որոնցից մեկը պլանշետին կանցնի նախկին մոդելից, իսկ երկրորդ մոդուլը կզբաղեցնի 3D սենսորը:

2021 կամ 2022 թվականներին ընկերությունը նախատեսում է թողարկել սարքեր՝ AR և VR տեխնոլոգիաների համատեղմամբ: Դրանք նախատեսված կլինեն խաղերի, տեսանյութեր դիտելու և առցանց հանդիպումներ անցկացնելու համար:

2023թվականին Apple-ը կներկայացնի  լրացված իրականության (AR) սեփական ակնոցները: Ակնոցներն ունեն շրջակա միջավայրը 3D ձևաչափով սկանավորելու հնարավորություն: Ենթադրալ սարքի բարձրորակ էկրանը և տեսախցիկը թույլ կտան կարդալ մանր տառատեսակները և տեսնել վիրտուալ առարկաների հետևում գտնվող մարդկանց:

Թեգեր: Apple AR, Apple VR, iPad Pro