Xiaomi-ն յուրատեսակ ակվարիում է ներկայացրել

Xiaomi-ն  յուրատեսակ ակվարիում է ներկայացրել

Չինական տեխնոլոգիական հսկան ոչ միայն սմարթֆոնների և «խելացի տան» համար նախատեսված սարքավորումների արտադրությամբ է զբաղվում: Ընկերությունը թողարկել է յուրօրինակ ակվարիում, որը կարելի է տեղադրել թե տանը, թե գրասենյակում: Սարքի ձևավորումն այնպիսին է, որ հաճախակի ջուր փոխելու կարիք չի առաջանում, գրում է  Gizmochina-ն:

Սարքի ֆիլտրացիայի համակարգն ինքնուրույն ջրից հեռացնում է նիտրատներն ու մյուս մնացորդները: Զտումը տեղի է ունենում չորս փուլով, որի ընթացքում ֆիլտրի տարրերը ոչնչացնում են ձկների համար հնարավոր վտանգ ներկայացնող մանրէները:

Ակվարիումը կառավարվում է մեկ կոճակով, որը սեղմելով կարելի է ամբողջովին փոխել ներսի ջուրը: Դրա շնորհիվ սարքը տարբերվում է տնային խոշոր ակվարիումներից:

Վերին կափարիչի վրա հատուկ տեղ է առնաձնացված, որի վրա կարելի է սենյակային բույս աճեցնել, որը մշտապես ջուր կստանա անմիջապես ակվարիումից: Ընդ որում, սարքը նվազագույն էներգիա է ծախսում. այն կարելի է միացնել power bank-ին: Ակվարիումի արժեքը կազմում է $43:

Թեգեր: aquarium, Xiaomi