Apple-ը ներկայացրել է նոր՝ MacBook Pro նոթբուքը՝16 դյույմ էկրանով

Apple-ը ներկայացրել է նոր՝ MacBook Pro նոթբուքը՝16 դյույմ էկրանով

Apple ընկերությունը թողարկել է MacBook Pro նոթբուքը, որն ունի 16 դյույմ անկյունագիծ: Նշվում է, որ  ընկերության պատմության մեջ սա ամենահզոր MacBook Pro մոդելն է:

Apple-ի կայքում հասանելի է MacBook Pro 16-ի երկու տարբերակ: Երկուսն էլ ստացել են Retina էկրան՝ 16 դյույմ էկրանով, սենսորային վահանակ Touch Bar և Touch ID սենսոր : Հին՝ Butterfly ստեղնաշարը փոխարինվել է  Magic Keyboard  նորացված տարբերակով:

Նոթբուքի նոր տարբերակում կրկնապատկվել է օպերատիվ հիշողության ծավալը՝ 64 ԳԲ, ինչպես նաև այն համալրվել է նոր սերնդի գրաֆիկական պրոցեսորով:

Այս ամենով հանդերձ՝ գինը մնացել է նույնը, ինչ-որ նախկին՝ MacBook Pro 15 մոդելի դեպքում էր՝ $2400: Նորագույն գաջեթն արդեն հասանելի է ընկերության կայքում և Apple Store հավելվածում :