Ինչ ավիամիջոցներով են թռչում հայ միլիարդատերերը

Ինչ ավիամիջոցներով են   թռչում հայ միլիարդատերերը

«Forbes»-ի ռուսական տարբերակը «Թանկարժեք իրեր» նախագծի շրջանակում պատմել Է ռուսաստանցի միլիարդատերերի մասին, որոնց պատկանում են ամենաթանկ ինքնաթիռները:

Բիզնես- ջեթերի սեփականատերերի թոփ 10-յակում է հայտնվել ռուս գործարար, «Մագնիտ» մանրածախ խոշորագույն ցանցի հիմնադիր և նախկին սեփականատեր Սերգեյ Գալիցկին (իսկական ազգանունը՝ Հարությունյան):

2018 թվականին Գալիցկիի՝ 60մլն դոլարով ձեռք բերած «Gulfstream G650»-ը, բորտային M-YGLF համարով ( «Իմ Գոլֆստրիմ»), հայտնվել է վարկանիշային աղյուսակի 7-րդ հորիզոնականում: «Սա ամենաժամանակակից ինքնաթիռներից է, որն ի զորու է հաղթահարել 13 000 կմ տարածություն առանց վերալիցքավորման՝ զարգացնելով 982կմ/ժ արագություն»,- գրում է պարբերականը:

Պարբերականը նաև նշել է այն ինքնաթիռները, որոնք ենթադրվում է՝ պատկանում են հայազգի ծագումով ռուսաստանյան գործարարներ Սամվել Կարապետյանին ու Ալբերտ Ավդոլյանին: Ըստ վարկանիշային աղյուսակի հեղինակների՝ Կարապետյանին է պատկանում Gulfstream G650-ը, իսկ Ավդոլյանին՝ Bombardier Global 6000-ը: