2020-ը՝ ինժեներական քաղաքի կառուցման մեկնարկի տարի

Գալիք՝ 2020թվականին Հայաստանում սկիզբ են առնելու ինժեներական քաղաքի կառուցմանն ուղղված շինարարական աշխատանքները, քանի որ նախագծման աշխատանքներն արդեն ավարտական փուլ են թևակոխել: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը: Ինժեներական քաղաքում նախատեսվում է տեղավորել շուրջ 35 ինժեներական ընկերություններ, որոնք կստեղծեն շուրջ 1500 աշխատատեղ: Նախարար Հակոբ Արշակյանը նշել է, որ այդ նպատակով պետական և մասնավոր հատվածի միջոցներով կներդրվի շուրջ 10մլրդ դրամ: