Instagram-ը սկսել է թաքցնել հավանումների քանակը

Instagram-ը սկսել է թաքցնել  հավանումների քանակը

Ամերիկյան Instagram սոցցանցը փորձնական նոր գործառույթ է կիրառում ողջ աշխարհում՝ թաքցնելով հրապարակումների ներքո դրվող հավանումների քանակը: Այս մասին սոցցանցի մամլո ծառայությունը հայտնել է Twitter-ում:

Նշվում է, որ այդպիսով մասնագետները կամենում են հետևորդների ուշադրությունը սևեռել բովանդակության, այլ ոչ թե հավանումների քանակի վրա: Instagram-ը գտնում է, որ հավանումների քանակը պետք է նկատելի լինեն միայն հրապարակման հեղինակին:

Փորձարկման սկզբնական կիրարկումն առաջինը տարածվել է Ավստրալիայի,Բրազիլիայի,Կանադայի,Իռլանդիայի, Իտալիայի, Ճապոնիայի և Նոր Զելանդիայի ինստագրամյան օգտահաշիվների վրա: Առաջին արձագանքներն այս կապակցությամբ եղել են դրական: