Բիլ Գեյթսը գլխավորում է աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշային աղյուսակը

Բիլ Գեյթսը գլխավորում է աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշային աղյուսակը

Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը վերջին երկու տարվա մեջ առաջին անգամ գլխավորել է Bloomberg-ի միլիարդատերերի վարկանիշային աղյուսակը: Նրա կարողությունը գնահատվել է 110միլիարդ դոլար: Այդպիսով, Գեյթսը առաջ է անցել Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսից, որի կարողությունը 109 միլիար դոլար է:

CNN-ը նշել է երկու գործոն, որոնք կարող էին ազդել վարկանիշային տեղերի վերադասավորման վրա: Նախ՝ Microsoft-ի բաժնետոմսերը 2019թվականի ընթացքում թանկացել են 48 տոկոսով, մինչդեռ Amazon-ի դիրքերը խարխլվեցին ընկերության՝ եկամտի մասով աշնանային հաշվետվությունից հետո: Եվ մյուսը՝ Պենտագոնի՝ 10-ը միլիարդի պայմանագիրն էր, որը պայքարի արդյունքում տրամադրվեց Microsoft-ին և ոչ՝ Amazon-ին: Վերջինս այս որոշումը անտրամաբանական համարեց:

Թեգեր: Bill Gates, bloomberg