Բրազիլացի տղան դասերը պատրաստելու «այլընտրանքային» միջոց է գտել…

Բրազիլացի տղան դասերը պատրաստելու «այլընտրանքային» միջոց  է գտել…

Բրազիլիայում տեխնիկայի խանութը երկու պլանշետ է նվիրել դպրոցական մի տղայի, որը տնային առաջադրանքները կատարել է Samsung-ին պատկանող առևտրի կենտրոնում: Նոյեմբերի 10-ին այս մասին պատմող հոլովակը վիրուսային է դարձել՝ հավաքելով 7,5մլն դիտում:

Բրազիլական լրատվամիջոցը տեղեկացրել է, որ տեսանյութում 10-ամյա Ուիլյամ Սանտյագոն է: Դպրոցում, որտեղ սովորում է պատանին, 278 հոգու համար նախատեսված է ընդամենը 12 պլանշետ, իսկ ինտերնետից կարելի է օգտվել միայն դպրոցական խորհրդի թույլտվությամբ: Տանը ևս ինտերնետային կապը բացակայում է, ուստի տղան փորձել է դասերը պատրաստել խանութում առկա սարքավորումների օգնությամբ: Սանտյագոյին տեսանկարել են, երբ նա Samsung-ի խանութում պատրաստելիս է եղել աշխարհագրության դասը: Սկզբում նա հեռախոսից է օգտվել, այնուհետև խանութի աշխատակիցները նրան առաջարկել են հեռախոսը փոխարինել պլանշետով:

Այն բանից հետո, երբ հոլովակը վիրուսային է դարձել, Samsung-ը տղային երկու պլանշետ է նվիրել:

Այս միջադեպի կապակցությամբ բրազիլացիները պատմել են, որ երկրում ինտերնետը շատ թանկ արժե և անապահով ընտանիքների համար պլանշետը կամ համակարգիչը շռայլություն են: Բրազիլացիների նվազագույն աշխատավարձը 1000ռեալ է ($230), մինչդեռ ոչ թանկ համակարգիչն արժե 600 բրազիլական ռեալ:

Բաժիններ: Բլոգ, Սոցիալական
Թեգեր: planshet, Samsung