Հայաստանի և Իսրայելի ՏՏ ընկերությունների միջև կստեղծվեն համագործակցության նոր հեռանկարներ

Հայաստանի և Իսրայելի ՏՏ ընկերությունների միջև  կստեղծվեն համագործակցության նոր հեռանկարներ

2020թվականի առաջին կիսամյակում Հայաստանում իր ներկայացուցչությունը կբացի TAITRA-ն՝ Թայվանի արտաքին առևտրի զարգացման խորհուրդը: Այդպիսով՝ Հայաստանի և Իսրայելի տեխնոլոգիական ընկերությունների միջև կստեղծվեն համագործակցության սերտ կապեր:  Ընկերությունը, տեսնելով Հայաստանի և Իսրայելի ՏՏ ընկերությունների ձեռներեցությունը, նմանություններ է գտել նրանց միջև և որոշում կայացրել գրասենյակ բացել նաև Հայաստանում:  TAITRA-ի ղեկավար Ջեյմս Ուանգը Հայաստանում եղել է WCIT 2019-ի շրջանակում:

Իսրայելն աշխարհում առաջատար դիրք է գրավում ստարտափերի թե քանակով, թե որակով: Ուստի Հայաստանում ներկայացուցչություն ունենալը հնարավորություն կտա գրասենյակի հետ համագործակցելով՝ ոչ միայն ծանոթանալ իսրայելական ընկերությունների հետ և համատեղ արտադրանք ստեղծել, այլ նաև Հայաստանի համար ուղիղ պատուհան կբացի դեպի ասիական շուկա:

Աշխարհի ավելի քան 50 երկրներում գրասենյակներ ունեցող TAITRA-ն ներառում է տարեկան շուրջ 600մլրդ դոլար շրջանառություն ապահովող ընկերությունների:

Թեգեր: Israel, TAITRA