Ռուսական առաջին ձայնային հաղորդումը. ինչպես սկսվեց ամեն ինչ

85 տարի առաջ ԽՍՀՄ-ում համր հեռուստատեսությունից անցում կատարվեց ժամանակակից ձևաչափին:

1934 թվականի նոյեմբերի 15-ին Խորհրդային հեռուստատեսությունում առաջին անգամ հեռարձակվեց հեռուստատեսային հաղորդում, որտեղ պատկերին զուգահեռ նաև ձայն էր փոխանցվում ։ Առաջին լիարժեք ձայնային հաղորդումը տևեց 25 րոպե: Դա հայտնի դերասան Իվան Մոսկվինի ելույթն էր, որը տեսախցիկի առաջ կարդում էր Անտոն Չեխովի «Չարագործը» պատմվածքը: Մոսկվինի ելույթին հետևել են երգչուհու և բալետային զույգի կատարումները:

Ձայնային հաղորդումների արդյունքում հեռուստաասպարեզ եկան մշտական հաղորդավարներ և դերասաններ, ձևավորվեց հեռուստատեսային լրագրությունը: Այսպես Ռուսաստանում սկսվեց կանոնավոր ձայնային հեռարձակումը: