Samsung-ի սմարթֆոններն ավելի մատչելի կդառնան

Samsung-ի սմարթֆոններն ավելի մատչելի կդառնան

Samsung-ը նախատեսում է սմարթֆոնների արտադրությունը մասնակիորեն փոխանցել կողմնակի չինական ընկերություններին ։ Այս մասին հայտնում է Reuters-ը ։ Այս փոփոխությունը կօգնի ընկերությանը կրճատել ծախսերը և մատչելի դարձնել իր արտադրանքը:

Արտադրության մեկ հինգերորդը կանցնի Wingtech ընկերությանը, որը զբաղվում է Xiaomi-ի և Huawei-ի մի քանի մոդելների թողարկմամբ: 2020թվականին Չինաստանը կստանա հարավկորեական գիգանտի բջջային սարքերի արտադրության 20%-ը:

« Սա ավելի շատ անխուսափելի, քան թե լավ ռազմավարություն է»,- նշել է Reuters-ի աղբյուրներից մեկը՝ լավատեղյակ լինելով Չինաստանի հետ Samsung-ի համագործակցությունից:

Wingtech-ի հետ գործակցելը կօգնի ընկերությանը 30% – ով կրճատելու ծախսերը ։ Գնորդների համար դա նշանակում է, որ շուկայում ի հայտ կգան ավելի մատչելի սարքեր: Մյուս կողմից, ինչպես նկատել է Samsung-ը, այս որոշումը կարող է բացասաբար անդրադառնալ թողարկվող սարքերի որակի վրա:

Թեգեր: Samsung, Wingtech