Որքան պետք է լինի շաքարի՝ օրվա չափաբաժինը

Որքան պետք է լինի շաքարի՝ օրվա չափաբաժինը

Դիետոլոգներն այս հարցում միակարծիք են՝ շաքարը սպիտակ մահ է, թեպետ ոչ բոլորն են ի վիճակի հրաժարվել դրանից: Խոսելով այս մասին՝ պրոֆեսոր Էլինա Մանժալիյը պատմել է շաքարի՝ օրական թույլատրելի չափաբաժնի մասին ։

Բժիշկը բացատրել է, որ շաքարը մեր օրգանիզմում հայտնվելով՝ վերածվում է գլյուկոզայի՝ դրական ազդեցություն ունենալով ուղեղի աշխատանքի վրա: Սակայն ակտիվանում են ոչ միայն ուղեղի բջիջները, այլև դրան զուգահեռ մեր օրգանիզմում ծայր են առնում բորբոքային պրոցեսներ: Արդյունքում, դա բացասաբար է ազդում մարդու տրամադրության վրա, և նա հայտնվում է դեպրեսիայի մեջ:

Բացի այդ, շաքարը դատարկ կալորիա է, որը վնասում է նյութափոխանակությանը: Մեծ քանակությամբ շաքարի օգտագործումը հանգեցնում է ճարպակալման, սրտային հիվանդությունների, շաքաքախտի, էնդոկրին համակարգի հետ կապված խնդիրների: Էլինա Մանժալիյն ընդգծել է, որ շաքարը մեր օրգանիզմ է թափանցում փաթեթավորված հյութերի, գազավորված ըմպելիքների և տարատեսակ սոուսների միջոցով: Հետազոտությունը ցույց է տվել, որ օրական 20 թեյի գդալ թաքնված շաքար ենք օգտագործում, իսկ դա կազմում է 40 կկալ և մաշկի տակ առաջացնում 3 գրամ ճարպ ։

Ամենասարսափելին, ըստ բժիշկների, այն է, որ շաքարը նպաստում է քաղցկեղածին բջիջների ակտիվ աճին, քանի որ դրանք ի զորու չեն այրելու գլյուկոզան: Դրա հետևանքով շաքարը վերածվում է կաթնաթթվի, որի շնորհիվ էլ զարգանում է ուռուցքը : « Բացառեք ձեր սննդակարգից շաքարը՝ այն փոխարինելով շիլաներով և մրգերով, որոնք ավելի լավ է օգտագործել նախաճաշին»,- խորհուրդ է տալիս Էլինա Մանժալիյը և հավելում , որ ուղեղի սնուցման համար բավական կլինի օրական օգտագործել 200-250 գրամ բարդ ածխաջրեր( օրինակ՝ շիլա):

Բաժիններ: iԱռողջություն, Այլ
Թեգեր: diet, Sugar, white die