Apple-ը դեկտեմբերին շնորհանդես կանցկացնի

Apple-ը դեկտեմբերին շնորհանդես կանցկացնի

Apple-ը լրագրողներին շնորհանդեսի հրավերներ է ուղարկել: Միջոցառումը նվիրված կլինի «2019 թվականի սիրված հավելվածներին և խաղերին» և կանցկացվի դեկտեմբերի 2-ին, Նյու-Յորքում: Այս մասին հայտնել է MacRumors կայքը:

MacRumors-ի հեղինակները ենթադրում են, որ միջոցառման մի մասը նվիրված կլինի App Store խանութի տարվա արդյունքներին, որոնք Apple-ը սովորաբար ներկայացնում է դեկտեմբերի սկզբին: Ըստ ամենայնի, ընկերությունը կհայտարարի 2019 թվականի լավագույն հավելվածներն ու խաղերը և հեղինակներին մրցանակներ կհանձնի:

Լրագրողները կարծում են, որ միջոցառմանը չպետք է սպասել սարքավորումներին վերաբերող ծանուցումների: Փոխարենը, Apple-ն ավելի շատ կանդրադառնա կոնտենտի և ժամանցի ոլորտում ունեցած իր հաջողություններին:

Թեգեր: Apple, presentation