Facebook և Instagram սոցիալական կայքերի աշխատանքում խափանում է տեղի ունեցել

Facebook և Instagram սոցիալական ցանցերի օգտատերերը հայտնել են կայքերի աշխատանքում ի հայտ եկած խափանումների մասին: Այս մասին գրում է Downdetector-ը՝ նշելով, որ հիմնականում անսարքություններ են ծագել Facebook-ի Messenger հավելվածի աշխատանքում:

Ավելի շատ գանագատներ եղել են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի,Պորտուգալիայի, Բրազիլիայի և մի շարք այլ երկրների օգտատերերից: Օգտատերերի շուրջ 16 տոկոսը հայտնել Է սոցիալական ցանցերի լրիվ անջատման մասին: