Երևանում կկայանա ՄԳՏԿ կառավարիչների խորհրդի 69-րդ նստաշրջանը

Երևանում կկայանա ՄԳՏԿ կառավարիչների խորհրդի 69-րդ նստաշրջանը

ՄԻջազգային գիտատեխնիկական կենտրոնի կառավարիչների խորհուրդը Երևանում կգումարի իր 69-րդ նստաշրջանը, որը կանցկացվի նոյեմբերի 20-21-ը: Այդ նպատակով Երևան են ժամանել Ներկայացուցիչներ ՄԳՏԿ անդամ երկրներից, որոնց թվում՝ ԱՄՆ-ից, Ճապոնիայից,Հարավային Կորեայից ու Եվրոպական Միությունից: Նրանց թվում է ՄԳՏԿ կառավարիչների խորհրդի նախագահ Ռոնալդ Լեմանը:

Միջազգային գիտատեխնիկական կենտրոնը միջկառավարական կազմակերպություն է, որն ստեղծվել է 1992 թվականին՝ Եվրոպական Միության, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ճապոնիայի կողմից: Հայաստանը կենտրոնին միացել է 1994 թ.-ից: Կազմակերպության հիմնական նպատակը ազգային և համաշխարհային տեխնոլոգիական խնդիրների լուծմանը, կոնվերսիոն ծրագրերի, հիմնարար և կիրառական հետազոտությունների իրականացմանն աջակցելն է, ԱՊՀ երկրներում գիտելիքահենք տնտեսության ձևավորմանը, այդ երկրների գիտնականների միջազգային գիտական հանրությանը ինտեգրվելուն նպաստելը:

Ներկա փուլում ՄԳՏԿ-ն  հատուկ ուշադրություն է դարձնում տարածաշրջանային խոշոր գիտական  նախագծերի իրականացմանը, դրանցում երիտասարդ գիտնականների ներգրավվածությանը, գիտական հետազոտությունների արդյունքների առևտրայնացմանը: