Ամուրիների օրը Alibaba-ին ռեկորդային եկամուտ է բերել



Alibaba Group Holdings Ltd. չինական ընկերությունը վաճառքի ռեկորդային ցուցանիշ է գրանցել նոյեմբերի 11-ին: Այդ օրը ՉԺՀ-ում ավանդաբար նշվում է որպես Ամուրիների օր: 24-ժամյա ակցիայի արդյունքներով վաճառվել է ավելի քան 268 մլրդ յուանի ապրանք, որը հավասարազոր է 38,3 մլրդ դոլարին:

Նախնական տվյալներով, ակցիային մասնակցել է շուրջ կես մլրդ գնորդ ինչպես Չինաստանից, այնպես էլ ամբողջ աշխարհից՝ Ռուսաստանից մինչև Արգենտինա: Վաճառքի մեկնարկային պահից սկսած՝ 1,5 ժամվա ընթացքում Alibaba-ի հարթակներում գնումների ծավալը հասել է 114մլրդ յուանի ($16,3): Այն մեկ տարի առաջ նույն օրն իրականացված ամբողջ վաճառքի կեսից ավելին է, հաղորդում է Bloomberg գործակալությունը: